ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Զապորոժեց» ավտոսիրողների միջազգային ակումբի ակցիայի միջազգային անձնակազմը՝ հանձինս Ուկրաինայի և Գերմանիայի ակումբների փոխնախագաներ Իրինա Դենիսի (Ավտոսիրողների «Զազ-Կոզակ» ակումբ) և Բերնդ Գարտմանի («Sapo IG Deutschland»), չորեքշաբթի ժամանել է Երևան։
Ակցիան անցկացվում է «2009թ. Զապորոժեց մրցաշրջան ցամաքով և ծովով՝ հանուն երկրների և ազգերի բարեկամության և խաղաղության» կարգախոսով։ Ապրիլի 21-ին Գերմանիայում մեկնարկած ավտովազքի նպատակը Արևմուտքի և Արևելքի ինտեգրացումն է «ազգային դիվանագիտության» միջոցով, ինչպես նաև երկրների և ազգերի միջև բարեկամության և խաղաղության քարոզումը։ Անձնակազմին դիմավորել են Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն և «Զապորոժեց»-ի հայ ավտոսիրողները։
«Դա շատ գեղեցիկ ակցիա է, որի մասնակիցները որոշել են անցնել 14 հազար կիլոմետր 21 երկրով, որպեսզի ապացուցեն, որ մարդիկ տարբեր երկրներում նույն են, և բոլորն էլ խորհում և երազում են խաղաղության և նորմալ կյանքի մասին»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
Երևան է հասել միայն մեկ «Զապորոժեց»։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ավտովազքի մասնակից Իրինա Դենիսը, հանդիսավոր մեկնարկը տրվել Ֆրանկֆուրտում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունից։
«Մենք արդեն շատ երկրներ ենք անցել, նույնիսկ դժվար է դրանք թվարկել»,- ասաց նա։
Հայաստանում ավտովազքի մասնակիցները 1973թ. թողարկման ЗАЗ-968 ավտոմեքենաներով կանցնեն Մեղրի-Քաջարան-Կապան-Գորիս-Սիսիան-Վայք-Եղեգնաձոր-Մարտունի-Սևան-Երևան-Ապարան-Սպիտակ- Վանաձոր-Թումանյան-Ալավերդի –Սադախլո երթուղով։
Ավտովազքի մասնակիցները ЗАЗ ավտոմեքենաներով պետք է անցնեն ավելի քան 14 հազար կիլոմետր։
Միջազգային անձնակազմը նախատեսել է այս ակցիայի ընթացքում անցնել 23 երկրի ճանապարհներով՝ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Ավստրիա, Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա, Սերբիա, Բուլղարիա, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա։ Ավտովազքը կավարտվի Գերմանիայի Վիսմար քաղաքում։ -0-