Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ժնև), «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահի մայիսի 5-ին ստորագրած մեկ այլ հրամանագրով Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև):-0-