ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 5-7-ը կանցկացվեն հրապարակային դասախոսություններ, տեղեկացնում է Թանգարանի մամուլի ծառայությունը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է հրապարակային դասախոսություններ նպատակ ունենալով հասարակության լայն շրջաններին հասու դարձնել ցեղասպանության ոլորտում առկա գիտական տեսակետներին ու նորագույն հետազոտություններին:
Մայիսի 5-ին կանցկացվի դասախոսություն «Անավարտ «Նյուրնբերգի» հետևանքները. երիտթուրք հանցագործները հանրապետական Թուրքիայի քաղաքական վերնախավում» թեմայով։
Մայիսի 6-ին կանցկացվի դասախոսություն «Թուրքական բանակի դերակատարությունը հայերի դեմ իրագործված ցեղասպանության մեջ» թեմայով, մայիսի 7-ին՝ «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հեռանկարները և կարևորագույն ուղղությունները» թեմայով։ -0-