Լևոն Արոնյանը դարձավ Նալչիկում անցկացված ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը

30.04.2009, 10:13
Լևոն Արոնյանը դարձավ Նալչիկում անցկացված ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը
Լևոն Արոնյանը դարձավ Նալչիկում անցկացված ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ Նալչիկում անցկացված ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը: Ինչպես հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տարել հունգարացի Պետեր Լեկոյի նկատմամբ:   

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Վլադիմիր Հակոբյանը՝ հաղթելով ուկրաինացի Պավել Էլյանովին, առաջնության արդյունքներով Լեկոյի հետ կիսել է 2-3-րդ տեղերը:--0--