ՀՀ նախագահը Մոսկվա կայցելի հունիսի վերջին

12.06.2008, 11:01
ՀՀ նախագահը Մոսկվա կայցելի հունիսի վերջին
ՀՀ նախագահը Մոսկվա կայցելի հունիսի վերջին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ քննարկել է հունիսի վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով», - հիշեցրել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։-0-