ՀՀ կառավարության շենքում գրեթե մեկ օր կդադարեցվի ջրամատակարարումը
10.06.2008,
16:00
ՀՀ կառավարության շենքում գրեթե մեկ օր կդադարեցվի ջրամատակարարումը
Հունիսի 12-ին ժամը 10։00-ից մինչև հունիսի 13-ի 7։00-ն դադարեցվելու է Երևանի կետրոնական փողոցներում տեղակայված շենքերի, այդ թվում և կառավարության շենքի ջրամատակարարումը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Երևան-ջուր» ընկերության մամուլի ծառայությունից, ջրամատակարարումը կդադարեցվի Նալբանդյան, Վարդանանց, Հանրապետության, Խանջյան, Մելիք Ադամյան, Ֆիրդուսի փողոցների և հարակից տարածքների, Տիգրան Մեծ փողոցի թիվ 1-20 հասցեների շենքերում։
«Երևան ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում՝ ըմբռնման համար:-0-