Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը նպատակաուղղված է բազմաբնակարան շենքերի բակերում կանաչ գոտիների ավելացմանը
Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը ծրագրում է իրականացնել է միջոցառումների շրջանակ՝ բազմաբնակարան շենքերի բակերում կանաչ գոտիների ավելացման ուղղությամբ։
Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, նախատեսվում է քննարկել այդ նպատակների համար ապօրինի շինությունների և ավտոտնակների վերացման հարցը։
Նրա խոսքերով, նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, աշխատում է որոշման նախագծի վրա, որը պետք է ներկայացվի կառավարություն։ Փաստաթուղթը բազմաբնակարան շենքերի բակերում ավտոտնակների և ապօրինի շինությունների խնդրի կարգավորման մասին է։
«Մենք ենթադրում ենք, որ այն բակերում, որտեղ կհայտնաբերվեն ապօրինի շինություններ, կառավարությունը ամեն ինչի կգնա, այդ թվում՝այդ շինությունների ապամոնտաժման՝ այդ շենքերի բնակիչների և երեխաների ժամանցի համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով», - պարզաբանեց նա։
Այս առնչությամբ Վարդանյանը նշեց, որ նախարարության 2008 թ. գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը լիցենզավորման հարցերի ճշտումն ու կարգավորումն է՝ Հայաստանում գործող և ընդունելի նորմերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
«Այս նորմերը պահանջում են, մասնավորապես, որպեսզի բազմաբնակարան շենքերի կառուցման ժամանակ նրա բոլոր բնակիչների, այդ թվում նաև երեխաների, ծերերի և հաշմանդամների համար ստեղծվեն բոլոր պայմանները՝ հարմարավետ ապրելու և ժամանացը կազմակերպելու համար», - ասաց նախարարը։-0-