Արարատի մարզային գրադարանը ավելի քան հազար գիրք է նվեր ստացել

14.05.2008, 10:55
Արարատի մարզային գրադարանը ավելի քան հազար գիրք է նվեր ստացել
Արարատի մարզային գրադարանը ավելի քան հազար գիրք է նվեր ստացել

Հայաստանի մշակույթի նախարարությունը, ՀՀ գրողների միության հետ համատեղ, երեքշաբթի Արարատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում հայերեն և ռուսերեն լեզվով ավելի քան հազար գրքի շնորհանդես են անցկացրել։

«Նման ծրագրերի հիմնական նպատակը մարզային գրադարանների գրքերի ֆոնդերի համալրումն է», - ասել է լրագրողներին ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը։

Նրա խոսքերով, նվիրաբերած գրքերի մեծամասնությունը հրատարակվել է պետպատվերի շրջանակներում՝ վերջին մի քանի տարվա ընթացքում։ «Հիմնական մասը տրամադրել է Երևանի ռուսական գրքի կենտրոնը, ինչպես նաև Հայաստանի գրողների միությունը», - ավելացրել է Վարդանյանը։

Այսպիսով, մարզային գրադարանի ֆոնդը համալրվել է հայերեն և ռուսերեն գեղարվեստական և մանկական գրականությամբ։

Բացի այդ, վարչության պետը տեղեկացրել է, որ 2009 թ.-ին Արարատի գրադարանի շենքը կվերանորոգվի՝ մշակույթի օբյեկտների վերանորոգման՝ կառավարության համալիր ծրագրի շրջանակներում։

«Ծրագրի շրջանակներում գրադարանը կգազիֆիկացվի և կտեղադրվի ջեռուցման համակարգ», - եզրափակել է նա։

Արարատի մարզային գրադարանը հիմնադրվել է 1948 թ.-ին, նրա ֆոնդում կա ավելի քան 94,3 հազ. գիրք։-0-