Հայաստանում կայունության պահպանումը նրա զարգացման գրավականն է
08.05.2008,
18:11
Հայաստանում կայունության պահպանումը նրա զարգացման գրավականն է

Հայաստանում կայունության պահպանումը նրա զարգացման գրավականն է։ Այսպիսի կարծիք են արտահայտել երեքշաբթի, հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումների ընթացքում կողմերը նշել են, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հասարակական համերաշխություն ապահովելու նպատակով։
Բացի այդ, Կիրակոսյանը և Սեմնեբին անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարներին, և հայ-թուրքական հարաբերություններին:-0-