Ղարաբաղյան հակամարտությունն ամենամոտն է հանգուցալուծմանը. Զատուլին

09.04.2008, 19:26
Ղարաբաղյան հակամարտությունն ամենամոտն է հանգուցալուծմանը. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Պետդումայի ԱՊՀ  գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ամենամոտն է հանգուցալուծմանը։

«Ղարաբաղյան հակամարտությունն ամենամոտն է հանգուցալուծմանը՝ ելնելով այն փոխանակումներից, որոնք կարող են իրականացվել, մասնավորապես, տարածքներ՝ կարգավիճակի դիմաց»,- ասաց Զատուլինը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում։

«Ով ինչ էլ որ ասի այս առիթով, սա միանգամայն իրական հեռանկար է։ Այլ հարց է, որ առայժմ Ադրբեջանում և Հայաստանում քաղաքական գործիչներն այդ թեմայով չեն խոսում՝ վախենալով մեղադրանքներից՝ կամ բանակցությունների անհաջողության կամ էլ՝ որևէ ազգային դավաճանության մեջ։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ սա բոլորի համար ակնհայտ բան է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է»,- ասաց Զատուլինը։--0—