ՀՅԴ-ն կոալիցիա է մտել երկրում սպառնալիքը կանխելու նպատակով
Դաշնակցությունը որոշում է ընդունել և միացել է կոալիցիային՝ ելնելով երկրում հնարավոր սպառնալիքը կանխելու անհրաժեշտությունից, ասաց ՀՅԴ-ից ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։
Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ են մտել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բրագավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները և ՀՅԴ-ն։
«Բավականին մեծ պատմություն ունեցող քաղաքական կուսակցություն լինելով՝ ՀՅԴ-ն հաճախ ստիպված էր գնալ շատ ավելի զգալի զոհերի, երբ իր երկրի ապագան սպառնալիքի տակ էր», - ասաց Պետրոսյանը չորեքշաբթի Երևանում լրագրողներին։
Միաժամանակ պատգամավորը ավելացրեց, որ այսօր արտաքին սպառնալիքները ավելի շատ են անհանգստացնում, քան ներքին իրավիճակը, որը բերեց հասարակության պառակտման։
«Մենք պետք է կարողանանք պատշաճ կերպով, համբերատարությամբ և հասարակությունում չարիքը արմատախիլ անելով՝ հաղթահարել այդ պառակտումը և սկսել խոսել միմյանց հետ մարդկային լեզվով», - ընդգծեց նա։
Պետրոսյանի խոսքերով, ՀՅԴ-ն գնում է ոչ թե կոնկրետ անձանց ետևից, այլ այն ծրագրերի և գաղափարների ետևից, որոնք ընդունում է կուսակցությունը։
«Մենք գնացել ենք ոչ թե Սերժ Սարգսյանի ետևից, այլ այն ծրագրերի, որոնց մենք պաշտպանում էինք վերջին տասը տարվա ընթացքում», - պարզաբանեց նա։
Բացի դրանից, պատգամավորը հայտարարեց, որ չկա ոչ մի պատճառ, որը կստիպեր նրան և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին «կանգնել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին»։
«Սակայն մեզ հաջողվեց մնալ քաղաքակրթության շրջանակներում, լինել բավականին զուսպ և արժանապատվորեն մասնակցել նախագահական ընտրություններին», - ընդգծեց Պետրոսյանը։
Նախագահական ընտրություններին վերաբերյալ ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն 52,82 տոկոսով ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Ընտրողների ձայների թվով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս, այնուհետև գալիս են «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 տոկոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ 6,2 տոկոս։-0-