Հայաստանում քննարկվել են ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը չորեքշաբթի հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսեթ Կոյրոլոյի հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Մասնավորապես, կողմերն անդրադարձան տնտեսության տարբեր ոլորտների զարգացման ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին:
Բարձր գնահատելով ՀԲ-ՀՀ համագործակցության ընթացքում արձանագրված դրական զարգացումները` երկու կողմերի պաշտոնյաները քննարկեցին նաև համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրեր սկսելու հնարավորությունները:
Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում՝ սկսած 1992 թվականից, Համաշխարհային բանկը վարկեր է տրամադրել $1,1 մլրդ ընդհանուր գումարի չափով՝ 48 ծրագրերի համար։-0-