Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Ղազախստանի հավաքականի հետ

Հայաստանի ազգային հավաքականը չորեքշաբթի Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում ընկերական հանդիպում կունենա Ղազախստանի հավաքականի հետ։
Հայ ֆուտբոլիստները, նախատեսվող խաղին լիարժեքորեն նախապատևրաստվելու նպատակով, երկուշաբթիից գտնվում են Հոլանդիայում։
Հայաստանի պատիվը այդ խաղում կպաշտպանեն դարպասապահներ Մայիս Ազիզյանը («Ուլիս») և Գևորգ Կասպարովը («Ռահահան», Իրան), պաշտպաններ
Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյանը («Ռանդերս», Դանիա), Ալեքսանդր Թադևոսյանը («Վիտեբսկ», Բելառուս), Հրայր Մկոյանը («Արարատ»), Աղվան Մկրտչյանը («Գոմել», Բելառուս), կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանը («ԳԱԻՍ», Շվեդիա), Արթուր Ոսկանյանը («Վիտեբսկ», Բելառուս), Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»), Ռոմիկ Խաչատրյանը («ԱՊՈՊ Կինիրաս», Կիպրոս), Կարեն Ալեքսանյանը («Բանանց»), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Վահագն Մինասյանը («Արարատ»), հարձակվողներ Էդգար Մանուչարյանը («Այաքս», Հոլանդիա), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Համլետ Մխիթարյանը («Ռահահան», Իրան), Արա Հակոբյանը («Զիմբրու», Մոլդովա)։
Հանդիպման մրցավար է նշանակվել հոլանդացի Պիտեր Վինկը: Հայաստան – Ղազախստան մրցավեճը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին։
Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է Ղազախստանի հավաքականի հետ՝ Եվրո-2008 ընտրական փուլի շրջանակներում։ Հայ ֆուտբոլիստները արտագնա խաղում մրցակիցներին հաղթել են 2։0 հաշվով, իսկ սեփական դաշտում նրանց զիջել են 1։0 հաշվով։
Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ 2008 թվականի հունիսի 1-ին՝ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։-0-