ՀՀ նոր վարչապետի թեկնածությունը ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել. պատգամավոր

ՀՀ նոր վարչապետ թեկնածությունը Հայաստանի հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) դեռևս չի քննարկվել, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Իհարկե ՀՀԿ-ում կցանկանային, որպեսզի ՀՀ նոր վարչապետ դառնա կուսակցության անդամներից մեկը, ով ունի քաղաքական դաշտում աշխատելու մեծ փորձ», - ասաց Սարգսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ նա նշեց, որ առաջին հերթին կուսակցությունը հաշվի է առնելու ոչ թե իր «նեղկուսակցական շահերը», այլ քաղաքական պահանջարկը երկրում։
«Եթե առավել հաջող ճանաչվի ՀՀԿ անդամ չհանդիսացող վարչապետի թեկնածությունը, ապա, իհարկե, մենք չենք խոչընդոտի դրան։ Ամեն դեպքում, մենք կընդունենք Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր որոշում, քանի որ սովոր ենք վստահել մեր առաջնորդին», - ասաց Սահակյանը։
Նրա խոսքերով, վարչապետի թեկնածությունը որոշվելու է քաղաքական մեծամասնությամբ՝ հաշվի առնելով կառավարական կոալիցիայի մասնակիցների կարծիքը։
ՀՀ գործող վարչապետ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։
Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ են մտել ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և ՀՅԴ-ն։-0-