Հայ-բրիտանական համագործակցությունը ռազմական ոլորտում վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է
19.03.2008,
14:38
Հայ-բրիտանական համագործակցությունը ռազմական ոլորտում վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-բրիտանական համագործակցությունը ռազմական ոլորտում վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ հանդիպման ժամանակ։
«Շնորհավորելով Լոնսդեյլին պաշտոնը ստանձնելու առթիվ` նախարարը փաստեց, որ վերջին տարիներին ռազմական ոլորտում խորացել են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության կապերը, գրանցվել է զգալի առաջընթաց»,-չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Դեսպան Լոնսդեյլն իր հերթին նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են, և համոզմունք հայտնել, որ հարաբերությունների ներուժը դեռևս մեծ է` այդ թվում նաև ռազմական բնագավառում: -0-