Հայկական համայնքի ներկայացուցիչն ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ

07.03.2008, 11:58
Հայկական համայնքի ներկայացուցիչն ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ

Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչ Մարիոս Գարոյանը (Marios Garoyian) ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, ինչը երկրում իր նշանակությամբ երկրորդ  քաղաքական պաշտոնն է, տեղեկացնում է Կիպրոսի հայերի www.gibrahayer.com ինտերնետ-հրատարակությունը։

Գարոյանի քաղաքական կարիերայի թռիչքը տեղի է ունեցել վերջին երեք տարվա ընթացքում։ 2006 թ.-ին նա ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի անդամ, այնուհետև Դեմոկրատական կուսակցության առաջնորդ (DIKO)։

Սա ամենաբարձր պաշտոնն է, որը զբաղեցնում է հայը՝ Հայաստանի սահմմաներից դուրս։-0-