Երևանում տեղի կունենա դարցի առաջնություն՝ նվիրված հաշմանդամ կանանց խնդիրներին
Երևանում մարտի 9-ին տեղի կունենա դարցի առաջնություն՝ նվիրված հաշմանդամ կանանց խնդիրներին։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից, Կանանց միջազգային օրվան նվիրված առաջնությունը կանցկացվի «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանի ներքո։
«Առաջնության անցկացման նպատակը հաշմանդամ կանանց խնդիրներին հասարակության ուշադրությունը հրավիրելն է», - նշեցին կազմակերպությունից։
Դարթսի առաջնությանը կմասնակցեն ԶԼՄ-ների, հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզիկներ։
Առաջնության կազմակերպիչն է «Առաքելություն արևելք» (Mission East) միջազգային կազմակերպությունը՝ Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։-0-