Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի վայրում աշխատաում են ՀՀ Ոստիկանության և Գլխավոր դատախազության աշխատակիցները

14.02.2008, 11:11

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող CRJ-100 ինքնաթիռի վթարի վայրում աշխատում են ՀՀ Ոստիկանության և Գլխավոր դատախազության աշխատակիցները։

Այս տեղեկատվությունը «Նովոստի-Արմենիա» գործակալության համար  հաստատեցին համապատասխան կառույցների մամուլի ծառայություններից։

«Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ և Փրկարար ծառայության ու այլ կառույցների աշխատակիցները, սակայն դեպքի մանրամասները դեռևս պարզվում են», - ասել է մամուլի ծառայության աշխատակից, օգնական Արմեն Մալխասյանը։

Միաժամանակ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը դժվարացել է ասել, թե, արդյոք, հարուցվե՞լ է քրեական գործ ինքնաթիռի վթարի փաստով, թե ոչ։

Բելառուսական ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռը հինգշաբթի առավոտյան օդ բարձրանալիս վթարի է ենթարկվել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։-0-