Հայ ըմբշամարտիկները Կիևում մասնակցելու են ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 22-24 Կիևում հայ մարզիկները մասնակցելու են ազատ ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությանը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյանը։
Նրա խոսքերով, մրցումների ժամանակ Հայաստանը ներկայացնելու են տասը լավագույն մարզիկներ։ «Առաջնությանը մասնակցելու համար ընտրվել են լավագույն մարզիկները, որոնք հաղթել են ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում»,- ասաց Վարդանյանը։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ավելացրեց, որ մինչև միջազգային մրցույթին մասնակցելը մարզիկները կմասնակցեն Կիևի մարզական հավաքներին։
«Հավաքներից հետո հայ մարզիկներին կմիանան ռուս «լեգիոներները», որոնք Կիևում ելույթ կունենան Հայաստանի հավաքականի կողմից»,- ասաց նա։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաև հաղորդեց, որ վերջերս Իրանում տեղի ունեցած միջազգային առաջնությունում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հայ մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել։
Այսպես, Ռոման Ամոյանը՝ 55 կգ քաշում, զբաղեցրել է առաջին տեղը, Սասուն Համբարյանը (66 կգ) զբաղեցրել է երրորդ, իսկ Արթուր Շահինյանը (84 կգ)՝ հինգերորդ տեղը։
Փետրվարի 7-8 Իրանում տեղի ունեցած միջազգային առաջնությանը Հայաստանից մասնակցել են 14 մարզիկներ։--0—