ՀՀ կառավարությունը Հայաստանի ազգային փոքրամասնություններին հատկացրել է 14 մլն. դրամ

31.01.2008, 19:03
ՀՀ կառավարությունը Հայաստանի ազգային փոքրամասնություններին հատկացրել է 14 մլն. դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը 14 մլն. դրամ է հատկացրել Հայաստանի ազգային փոքրամասնություններին։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս միջոցներից 10 մլն. դրամը հատկացվելու է ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին, ևս 4 միլիոն դրամ տրամադրվելու է ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի համար գույք ձեռք բերելուն։ (1 դոլարը՝ 306,84 դրամ փոխարժեքով)։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված են 12 ազգային փոքրամասնություններ, որոնցից ամենախոշորը ռուսական, ասորական, հրեական և քրդական համայնքներն են։ ։--0—