Հայաստանի կոմկուսը նախագահական ընտրություններում չի աջակցի թեկնածուներից ոչ մեկին
Հայաստանի կոմկուսը նախագահական ընտրություններում չի աջակցի թեկնածուներից ոչ մեկին, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
Նրա խոսքերով, չի կիսում ՀԿԿ գաղափարախոսական և սոցիալական հայացքները և այս դեպքում աջակցության մասին խոսելն անիմաստ է։
«Եթե ապագայում հայտնվի մի գործիչ, որը կճանաչի Սովետական Հայաստանի դերն ու ձեռքբերումները հայ ժողովրդի պատմության մեջ, որի ծրագրում ամրագրված կլինեն աշխատանքի, հանգստի, կրթության, առողջապահության և այլ իրավունքներ, որոնք ամրագրված են ՀԿԿ ծրագրում, հնարավոր է, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումները»,-հավելեց Թովմասյանը։
Մեկնաբանելով Հայաստանի միասնական կոմկուսի հայտարարությունը ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածույանն աջակցելու վերաբերյալ՝ նա հայտարարեց, որ «ՀԿԿ-ն չի ճանաչում ՀՄԿԿ-ն որպես կոմունիստական կուսակցություն, հետևաբար, նրանք իրավունք չունեն հանդես գալու կոմունիստների անունից և անունով»։
Նա նշեց նաև, որ Հայաստանում գործող կոմունիստական ուղղվածության մյուս երկու կուսակցությունների հետ միավորումն անհնար է։ «Այդ մարդիկ ժամանակին հեռացվել են կուսակցությունից անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով և նրանց հետ համագործակցությունն անհնար է»,-ընգծեց նա։
Հայաստանում գործում է երեք կոմունիստական կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (20 հազ. անդամ), Հայաստանի միացյալ առաջադեմ կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ.) և Հայաստանի միավորված կոմկուսը (շուրջ 3,7 հազ.)։
Նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2008թ. փետրվարի 19-ին։
Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։ ԿԸՀ- նախագահի թեկնածուներին գրանցում է 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։–0--