Երևանում տեղի կունենա հապավումների անգլերեն-հայերեն-ռուսերեն բառարանի շնորհանդեսը

11.01.2008, 18:06
Երևանում տեղի կունենա հապավումների անգլերեն-հայերեն-ռուսերեն բառարանի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանում տեղի կունենա հապավումների անգլերեն-հայերեն-ռուսերեն բառարանի շնորհանդեսը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Համահայկական երիտասարդական հիմնադրամից, բառարանում ընդգրկված են 1400 հապավումներ, 230 միջազգային կազմակերպությունների անվանումներ և 200 տեղանուններ։

Գրքի հրատարակությունը երաշխավորվել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի կողմից և նախատեսված է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մասնագետների, թարգմանիչների, իրավագետների, լրագրողների, ուսանողների, բուհերի դասախոսների համար։

Բառարանը հրատարակվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ։--0—