Վրաստանի նախագահական ընտրությունները բարենպաստ ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական իրադրության վրա. պատգամավոր
Վրաստանի նախագահական ընտրությունները բարենպաստ ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական իրադրության վրա։
Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյանը։
«Հուսով եմ, որ Վրաստանի նախագահական ընտրությունները բարենպաստ ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական իրադրության վրա, որտեղ փետրվարին նույնպես սպասվում են նախագահական ընտրություններ»,-ասաց նա։
Նա նկատեց, որ բազմաթիվ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներ, ինչպես նաև դիտորդական առաքելություններ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցում են որոշակի խախտումներ։
«Գնահատական տալ Վրաստանի նախագահական ընտրություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի ընտրությունների վրա հնարավոր կլինի միայն ընտրությունների վերջնական արդյունքներն ընդհանրացնելուց հետո»,-ընգծեց նա։
Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի ունեցան հունվարի 5-ին։ Վրաստանի ԿԸՀ տվյալներով, տեղի ժամանակով 11։00-ին 3512 ընտրատեղամասերից 2375-ի ձայների հաշվարկից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստացել է ընտրողների ձայների 51,03%-ը (735817 ձայն), միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն՝ 25,72% (370888 ձայն)։
Նրանց հետևում են Արկադի Պատարկացիշվիլին 6,65% -ով (95870 ձայն), Շալվա Նաթելաշվիլին՝ 6,52% -ով (93990 ձայն)։ Մյուս թեկնածուները 4% -ից քիչ ձայն են հավաքել։ Ձայների հաշվարկը շարունակվում է։--0--