Հայաստանում կոնյակի արտադրությունը 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 64,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը 2007թ. հունվար-նոյեմբերի ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 64,9%-ով և կազմել 12,5 մլն. լիտր։
Ւնչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում գրանցվել է գինու արտադրության աճ 4%-ով՝ մինչև 2,96 մլն. լիտր։
Արտադրվել է նաև 11,2 մլն. լիտր օղի և լիկյոր, ինչը 4%-ով բարձր է 2006թ. ցուցանիշից, շամպայն՝ 394,9 լիտր, այսինքն՝ 10,4%-ով բարձր 2006թ. 11 ամիսների ցուցանիշից։
Ընդհանուր առմամբ Հայաստանում հաշվետու շրջանում գրանցվել է ողջ ալկոհոլային արտադրանքի աճ։
2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 47,6 մլրդ. դրամ (շուրջ 156,5 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ ալկոհոլային արտադրանք, ինչը 23,6%-ով բարձր է 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշից։—0--