ՀՀ ԳԱԱ տպագրությունը վերակազմավորվելու է որպես ՍՊԸ

26.12.2007, 14:29
ՀՀ ԳԱԱ տպագրությունը վերակազմավորվելու է որպես ՍՊԸ
ՀՀ ԳԱԱ տպագրությունը վերակազմավորվելու է որպես ՍՊԸ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչա-տպագրական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվելու է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԳԱԱ տեղեկատվական ծառայությունից, Ակադեմիայի հրատարակչա-տպագրական գործունեության հիմնովին վերակազմավորման մասին որոշումը ընդունվել է չորեքշաբթի ԳԱԱ նախագահության կողմից՝ հրատարակչության աշխատանքային պայմանները բարելավելու և գիտական ամսագրերի և գրքերի տպագրության որակը բարձրացնելու նպատակով։

«Մեզ անհանգստացնում է Գիտությունների ակադեմիայի հրատարակչության, տպագրատան և ամսագրերի խմբագիրների միջև համագործակցության բացակայությունը»,- այս կապակցությամբ հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախագահության նիստին։

Որոշման համաձայն՝ «Գիտություն» ՊՓԲԸ-ն վերակազմավորվելու է ՍՊԸ-ի, որի կազմում ընդգրկվելու են տպագրատունը և գիտական ամսագրերի գծով հրատարակչական-տպագրական գործը։

ՀՀ ԳԱԱ բոլոր հրատարակությունների (աշխատություններ, մենագրություններ, հոդվածներ) բովանդակության մասի պատասխանատվությունը դրվելու է Գիտությունների ակադեմիային կից գործող ինստիտուտների Գիտխորհուրդների, համապատասխան ստորաբաժանումների և ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի վրա։--0—