Երևանում մի երիտասարդ ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից

11.12.2007, 14:25
Երևանում մի երիտասարդ ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից

Երևանում 26-ամյա մի երիտասարդ ինքնասպան է եղել՝ նետվելով Կիևյան կամրջից։

«Երկուշաբթի ժամը 12.44-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Կիևյան փողոցում գտնվող Հրազդանի մեծ կամրջից մի քաղաքացի իրեն վայր է գցել, և նրա մարմինը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած փրկարարները Հրազդանի կիրճից դուրս են բերել Երևանի 26-ամյա մի  բնակչի մարմինը և փոխանցել այն իրավապահ մարմիններին:

Դեպքի մանրամասները ճշտվում են, ընթանում է հետաքննություն։-0-