Լեռնային Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 19-րդ տարելիցը
Ուրբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշել են Սպիտակի երկրաշարժի 19-րդ տարելիցը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությունը` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի և հանրապետության կառավարության անդամները, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարության ներկայացուցիչները, նախարարությունների և գերատեսչությունների, հաստատությունների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների կոլեկտիվներն այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակներ դրեցին երկրաշարժի զոհերի հուշարձանին։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները սգո արարողություն կատարեցին։
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։
Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։
Գինտականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին։
Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--