Որոշվել են Շախմատի աշխարհի գավաթի առաջնության քառորդ եզրափակչի հինգ մասնակիցները
Որոշվել են Խանտի-Մանսիյսկում անցկացվող Շախմատի աշխարհի գավաթի առաջնության քառորդ եզրափակչի հինգ մասնակիցները։
Առաջինը 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել են ուկրաինացիներ Սերգեյ Կարյակինը և Ռուսլան Պոնոմարյովը, բուլղարացի Իվան Չեպարինովը, նորվեգացի Մագնուս Կառլսենը և Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեռևս 1/4 եզրափակչում իր համար տեղ չի կարողացել ամրագրել առաջնության ոչ մի ռուս մասնակից։ Եվգենի Բարեևը և Եվգենի Ալեքսևը, Դմիտրի Յակոնեկոն և Հայաստանից Լևոն Արոնյանը, ինչպես նաև Պյոտր Սվիդլերը՝ ԱՄՆ-ից Գատա Կամսկիի հետ մրցամարտերում կխաղան թայ-բրեյքերով։
Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, 1/8 եզրափակիչում հայ երկրորդ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը չի կարողացել հաղթանակ տանել Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և դուրս է մնացել հետագա պայքարից։-0-