Հայաստանում ռուսների 85 տոկոսը քվեարկել է «Յեդինայա Ռոսիայի» օգտին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում բնակվող ռուսների 85 տոկոսը ՌԴ Պետդումայի ընտրությունների ժամանակ քվեարկել է «Յեդինայա Ռոսիայի» օգտին,- երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Եվգենի Կոնիշևը։
«Յեդինայա Ռոսիայի» օգտին իրենց ձայներն են տվել հանրապետությունում 6 հազ. 700 քվեարկածներից գրեթե 5 հազ. 700-ը։ Երկրորդ-երրորդ տեղերը կիսել են ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և ՌԴ Կոմունիստական կուսակցությունը, որոնք միասին հավաքել են 15 տոկոսից պակաս ձայն», - ասել է Կոնիշևը։
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են տասը ընտրական տեղամասերում։ Ինչպես նշել է ընտրական հանձնաժողովի նախագահը, «քվեարկության գործընթացն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք չի արձանագրվել»։
Ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ստորագրված՝ ընտրություների արդյունքների արձանագրություններն ուղարկվել են ՌԴ ԱԳՆ, իսկ այնտեղից արդեն դրանք կփոխանցվեն Ռուսաստանի ԿԸՀ։-0-