Հայաստանում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

27.11.2007, 14:02
Հայաստանում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
Հայաստանում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Երեքշաբթի Հայաստանում բացվել է «Հիշողությունից հիշատակում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝  նվիրված 2007 թ.-ին նշվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբարեդի հիմնադրման 40 ամյակին։

Ինչպես նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտաժողովի շրջանակներում կներակայցվեն և կքննարկվեն ցեղասպանության պատմությանը նվիրված գիտական զեկուցումներ։

«Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը ոչ միայն հուշարձան է, այլ 40 տարիների ընթացքում այն դարձել է Ցեղասպանության նյութերի հավաքման և ուսումնասիրման խոշոր հետազոտական կենտրոն», - հայտարարեց ակադեմիկոսը։ Նա ընդգծեց, որ այսօր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առջև դրված են նոր նպատակներ՝ հավաքել և մեկնաբանել նոր նյութեր, կազմակերպել արտասահմանյան թանգարանների պահանջներին և չափանիշներին համապատասխան ցուցադրություններ։

«Հուսով եմ, որ գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ցեղասպանությանը նվիրված մեծ քանակությամբ հետաքրքիր զեկուցումներ և նոր նյութեր, տեղի կունենան հետաքրքիր քննարկումներ, կարվեն նոր բացահայտումներ», - ասաց Մարտիրոսյանը։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի և այլ երկրների գիտնականները և մասնագետները կընթերցեն շուրջ 20 զեկուցումներ։

Գիտաժողովի կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտին հատկացրել է 6,2 միլիոն դրամ (շուրջ 20 հազ. դոլար)։

Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է 1967 թ.-ին՝ Երևանի Ծիծեռնակաբերդ բլրի վրա՝ ճարտարապետներ Քալաշյանի և Մկրտչյանի նախագծով։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-