Հայաստանի նախագահը գոհ է հայ-հունական երկկողմ հարաբերությունների մակարդակից

14.11.2007, 19:23
Հայաստանի նախագահը գոհ է հայ-հունական երկկողմ հարաբերությունների մակարդակից
Հայաստանի նախագահը գոհ է հայ-հունական երկկողմ հարաբերությունների մակարդակից

Հայաստանի նախագահը գոհ է հայ-հունական երկկողմ հարաբերությունների մակարդակից։

Այս մասին Քոչարյանը հայտարարել է չորեքշաբթի, երբ նրան հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսը:

«Գոհունակություն հայտնելով հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակի առթիվ, նախագահն ասել է, որ երկու երկրների միջև հաստատված լայնածավալ հարաբերությունները դինամիկ են զարգանում»,-այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից։

Քոչարյանը հունական կողմին շնորհակալություն է հայտնել տեխնիկական օգնության համար, որն այն տրամադրում է Հայաստանին, հատկապես ընգծելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և պաշտպանության ոլորտներին։

Կողմերը կարևորել են Հայաստան-ԵԽ ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը։

«Հունաստանի նորանշանակ դեսպանը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,-նշեցին մամուլի ծառայությունում։—0—