ՀՀ նախկին արտգործնախարարը և առաջին նախագահը քննարկել են ներքաղաքական գործընթացները

09.11.2007, 10:42
ՀՀ նախկին արտգործնախարարը և առաջին նախագահը քննարկել են ներքաղաքական գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներ, արտաքին քաղաքականության

մարտահրավերները, առաջիկա նախագահական ընտրություններին և

ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

 «Ժառանգությունը» ազգային-լիբերալ ուղղվածության կուսակցություն է, հիմնադրվել է 2002թ. ։ «Ժառանգության» անդամների թիվը կազմում է մոտ 5 հազ. մարդ։ --0—