Հայաստանի նախագահը երկուշաբթի կմեկնի Ֆինլանդիա

05.11.2007, 10:26
Հայաստանի նախագահը երկուշաբթի կմեկնի Ֆինլանդիա
Հայաստանի նախագահը երկուշաբթի կմեկնի Ֆինլանդիա

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆինլանդիա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո  կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը և երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Բացի դրանից, Հայաստանի նախագահը ողջույնի խոսքով հանդես կգա Ֆինլանդիայի խորհրդարանում, հանդիպումներ կունենա վարչապետի, ֆինլանդական գործարար կազմակերպությունների ղեկավարների հետ: Ռոբերտ Քոչարյանը կայցելի Հելսինկիի քաղաքապետարան և  «Նոկիա» ընկերություն, ելույթ կունենա տեղի համալսարանի Ալեքսանթերի ինստիտուտում:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Ավետ Ադոնցը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։-0-