Երևանում կամփոփվեն քաղծառայողների մոնիտորինգի մրցութային և ատեստացիոն քննությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում նոյեմբերի 2-ին տեղի կունենա քաղծառայողների մոնիտորինգի մրցութային և ատեստացիոն քննությունների արդյունքների շնորհանդեսը։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ելույթ կունենա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, «Եվրասիա» հիմնադրամի հայկական գրասենյակի փոխտնօրեն Ջուլիետ Սթայնը, Քաղծառայության խորհրդի նախագահ (ՔԾԽ) Մանվել Բադալյանը և «Հայաստանի քաղծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչե Քալաշյանը։
Մոնիտորինգն իրականացվել է «Հայաստանի քաղծառայողների միության» կողմից՝ ՔԾԽ հետ համատեղ, ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել «Եվրասիա» հիմնադրամը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
«Մոնիտորինգի նպատակն է բարելավել քաղծառայողների մրցութային և ատեստացիոն քննությունների գործունեությունը, ինչպես նաև այս գործընթացների թափանցիկության ապահովումը՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Մոնիտորինգի արդյունքների հիման վրա «Հայաստանի քաղծառայողների միությունը» և ՔԾԽ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով սահմանվում են համագործակցության շրջանակները և հաստատվում է Խորհրդի պատրաստակամությունը՝ մոնիտորինգի առաջարկներն իրագործելու ուղղությամբ։--0--