Հայաստանի համար անընդունելի է հայ սպայի փոխանցումը Հունգարիայից Ադրբեջան

31.10.2007, 10:50
Հայաստանի համար անընդունելի է հայ սպայի փոխանցումը Հունգարիայից Ադրբեջան

Հայաստանի համար անընդունելի է հայ սպայի փոխանցումը Հունգարիայից Ադրբեջան, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի Բուդապեշտում՝ Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցի հետ հանդիպման ժամանակ։  

2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որն այդ ժամանակ քնած էր։ Երկու սպաներն էլ Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերեն լեզի դասընթացներին։ 2006 թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներում շնորհելու իրավունքի։ 2007 թ. փետրվարին Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը։

«Օսկանյանն իր գոհունակությունն է արտահայտել Հունգարիայի դատական համակարգի կողմից կայացրած արդար որոշումների մասին և հայտնել է, որ Հայաստանի համար անընդունելի են ադրբեջանական կողմի պահանջները` ոճրագործին Ադրբեջան փոխանցելու վերաբերյալ», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։-0-