Հայաստանում հոկտեմբերի 18-25-ը երկրաշարժ չի գրանցվել
25.10.2007,
17:31
Հայաստանում հոկտեմբերի 18-25-ը երկրաշարժ չի գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանում 2007-ի հոկտեմբերի 18-ից 25-ը երեք բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժեր չեն գրանցվել։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում հանրապետությանը հարակից տարածքներում երեք երկրաշարժ է տեղի ունեցել։
Չորս բալանոց սեյսմիկ ցնցում է գրանցվել հոկտեմբերի 21-ին Թուրքիայում, Ղարսից 15 կմ. դեպի հյուսիս-արևմուտք։ Նույն օրը Ռուսաստանում Գռոզնիից 55 կմ. դեպի արևելք գրանցվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ ստորեկրյա ցնցում է տեղի ունեցել թուրքական Դողուբայազետ քաղաքից 31 կմ. դեպի հյուսիս-արևելք։--0--