Հայաստանի խորհրդարանը հաստատել է Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան

24.10.2007, 15:39
Հայաստանի խորհրդարանը հաստատել է Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան։ Ինչպես կոնվենցիան ներկայացնելիս հայտարարեց Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, փաստաթուղթն ամրագրում է կանանց և տղամարդկանց քաղաքական իրավունքների հավասարությունը։

«Կոնվենցիան ամրագրում է տղամարդկանց և կանանց հավասարությունը՝ պետության անձնական և իր ներկայացուցիչների միջոցով կառավարման մասնակցության դեպքում։ Կոնվենիցայի հաստատումը նպաստում է Հայաստանի զարգացմանը, քանի որ կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը երկրի ժողովրդավարության առավել լուրջ ցուցանիշն է»,-ասաց նա։

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, կոնվենցիայի ամրագրումը համապատասխանում է կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագրին։

Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայի հաստատումը ողջունել են հայ կին պատգամավորները։ Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ կոնվենցիայի շնորհիվ հայ կանայք կկարողանան տղամարդկանց հետ կիսել քաղաքական կյանքի բեռը, առավելևս, որ «ինչպես ցույց է տալիս փորձը, այդ բեռը չափազանց ծանր է տղամարդկանց համար»։

Ընդդիմադիր «Օրինաց Երկիր» խմբակցությունից պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ ողջունում է կոնվենցիայի հաստատումը չնայած այն բանին, որ Հայաստանը վերջիններից մեկն է միանում դրան։

«Կոնվենցիան պետք է Հայաստանում ընդունված լիներ դեռևս 2005թ.-ին, բայց դա տեղի չունեցավ։ Հայաստանի միացումը կոնվենցիային կօգնի բարելավել կանանց վիճակը երկրի քաղաքական դաշտում»,-ընգծեց պատգամավորը։

1953թ. մարտի 31-ին ընդունված «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիային ներկայումս միացել է 120 պետություն։--0--