Հայ ուսանողները ծանոթացել են ԱՄՆ-ի համալսարանների ուսման պայմաններին

19.10.2007, 18:42
Հայ ուսանողները ծանոթացել են ԱՄՆ-ի համալսարանների ուսման պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի ամերիկյան համալսարանում ուրբաթ բացվեց կրթա-տեղեկատվական ցուցահանդես, որը կազմակերպել է «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կրթա-խորհրդատվական կենտրոնը։

«Ցուցահանդեսի նպատակն է տեղեկացնել լայն հասարակայնությանը Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի, ինչպես նաև ԱՄՆ-ում կրթություն ստանալու և գիտա-հետազոտական աշխատանքներ իրականացնելու մասին»,-միջոցառման ընթացքում հաղորդեց «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կրթական կենտրոնի ավագ խորհրդական Գայանե Գրիգորյանը։

Ցուցահանդեսի բացման ժամանակ ընթերցվեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը։ «Կրթա-տեղեկատվական ցուցահանդեսը ԱՄՆ-ում կրթություն ստանալ ցանկացող բոլոր անձանց հետաքրքրությունը բավարարելու և Հայաստանի կրթական համաշխարհային շուկա ներգրավման գործում աջակցության համար իդեալական վայր է»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսի այցելուները ծանոթացել են ԱՄՆ կրթական համակարգի հետ, ինչպես նաև ստացել մասնագիտական խորհրդատվություն ամերիկյան համալսարաններ հայտերի ներկայացման, TOEFL, IBL, SAT, GRE, GMAT համակարգերով անգլերեն լեզվի ստանդարտ քննությունների  հանձնման կապակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված են համալսարանական կրթությանը վերաբերող ուսումնա-մեթոդիկ համակարգեր, որոնց մեջ կա կիրառական տեղեկատվություն ԱՄՆ-ում բնակության և կրթության վերաբերյալ։

Կրթա-տեղեկատվական ցուցահանդեսը Հայաստանում անցկացնում է  «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կրթա-խորհրդատվական կենտրոնն ամեն տարի՝ 1995-ից սկսած։—0--