Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Մարսելի քաղաքապետի հետևողական գործունեությունն` ի նպաստ Հայաստանի

19.10.2007, 15:59
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Մարսելի քաղաքապետի  հետևողական գործունեությունն` ի նպաստ Հայաստանի
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Մարսելի քաղաքապետի  հետևողական գործունեությունն` ի նպաստ Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այսօր կայացած հանդիպման ժամանակ, բարձր է գնահատել Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենի հետևողական գործունեությունն` ի նպաստ Հայաստանի  և հայ ժողովրդի:

Ժան-Կլոդ Գոդենը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին արծարծողներից է և  մեծ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից՝ կողմերը գոհունակությամբ են արձանագրել Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջող ավարտը, որի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Մարսելում:

Քաղաքապետը ցանկություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամությունն ավելի ամրապնդված տեսնել` պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ գործադրել հնարավոր բոլոր ջանքերը:

Հաղորդագրության համաձայն՝ Մարսելի քաղաքապետի հետ Հայաստան է ժամանել ֆրանսիացի ձեռներեցների ներկայացուցչական պատվիրակություն, որի «նպատակն է խթանել տնտեսական գործակցությունն, ակտիվացնել ֆրանս-հայկական առևտրական պալատի հետ հարաբերությունները»:

Նախագահը նշել է, որ ներկայումս մեր երկրում գործում են ֆրանսիական մի քանի լուրջ ընկերություններ, որոնց աշխատանքից հայկական կողմը շատ  գոհ է:

այ-ֆրանսիական հարաբերություններում Ռոբերտ Քոչարյանն առանձնահատուկ դեր է վերապահել Մարսելի բավականին հզոր և կազմակերպված հայ համայնքին, որը «Ժան-Կլոդ Գոդենի խոսքով, շատ լավ ինտեգրված է հասարակությանը և  մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում»,-հաղորդեցին մամլո գրասենյակից: -0-