Հայաստանի Կենտրոնական բանկը հետևում է Ռուսաստանի Բանկի կողմից տարվող քաղաքականությանը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է Ռուսաստանի Բանկի կողմից իրականացվող դրամա-վարկային քաղաքականությանը, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ուլյուկաևի՝ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի և մասնաճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։
«Հայաստանի Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է Ռուսաստանի Բանկի կողմից տարվող դրամա-վարկային քաղաքականությանը, որը չափազանց կարևոր է՝ Ռուսաստանից տարեցտարի աճող դրամական փոխանցումների պայմաններում»,-Սարգսյանի խոսքերը մեջբերեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։
Հայկական կողմի խնդրանքով Ալեքսեյ Ուլյուկաևը ներկայացրեց Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, Ռուսաստանի Բանկի դրամա-վարկային քաղաքականությունը և վերջինիս կողմից կիրառվող գործիքները։--0--