Հայաստանը և Սիրիան մտադիր են ակտիվացնել համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Սիրիան մտադիր են ակտիվացնել երկկողմանի համագործակցությունը։ Նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արշակ Փոլադյանի և ՍԱՀ ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմի հանդիպման ժամանակ, որ տեղի ունեցավ հայ դիվանագետի՝ հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելուց հետո։
«Սիրիայի ԱԳ նախարարը նշել է, որ հայ-սիրիական երկկողմ առևտրատնտեսական կապերի պատկերը չի արտացոլում երկու երկրներում ստեղծված ջերմ քաղաքական հարաբերությունների մակարդակը։ Կողմերը պայմանավորվեցին երկուստեք ջանքեր գործադրել՝ երկկողմ համագործակցության ակտիվացման ուղղությամբ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։
Հոկտեմբերի 7-ին Արշակ Փոլադյանը հավատարմագրերը հանձնեց Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադին։-0-