Հունգարիայի հայ համայնքը ազգային ինքնավարություն ունի. դեսպան

02.10.2007, 15:50
Հունգարիայի հայ համայնքը ազգային ինքնավարություն ունի. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հունգարիայի հայ համայնքը ազգային ինքնավարություն ունի։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում (նստավայրը՝ Վիեննա) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

«Հունգարիան միակ եվրոպական երկիրն է, որտեղ գոյություն ունի նման նախադեպ»,- ասաց նա։

Դեսպանի խոսքերով, հայ համայնքն ունի բազմադարյա պատմություն և  ավանդական ազգային փոքրամասնություն է։

Հովակիմյանը տեղեկացրեց, որ Հունգարիայի հայ համայնքում այսօր կա մոտ 3 հազ. մարդ։

Աշխարհում հայկական սփյուռքը կազմում է 8-9 մլն. մարդ։ Ամենախոշոր համայանքները գտնվում են Ռուսաստանում՝ 2,5 մլն. հայ, ԱՄՆ-ում՝ 1,5 մլն., Ֆրանսիայում՝ 700 հազ., Վրաստանում՝ 460 հազ., Իրանում՝ 180 հազ. մարդ։ --0—