Հայ իրավապաշտպաններն առաջարկում են հակասահմանադրական ճանաչել ՔՕ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում պետական իշխանությունը զավթելու հանրային կոչերի համար

16.08.2007, 16:32
Հայ իրավապաշտպաններն առաջարկում են հակասահմանադրական ճանաչել ՔՕ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում պետական իշխանությունը զավթելու հանրային կոչերի համար

Հայ իրավապաշտպանները առաջարկում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի նորմերը, որոնք պատասխանատվություն են նախատեսում պետական իշխանության բռնի զավթման հանային կոչերի համար։

Նման առաջարկ է հինգշաբթի արել Ի պաշտպանություն դատապարտյալներ Ժիրայի Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի կոմիտեի անդամ Արմեն Աղայանը։

«Անհրաժեշտ է պայքարել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու համար, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրական դատարանում։ Եթե մենք չկարողանանք հասնել տվյալ նպատակին այս ճանապարհով, ապա պետք է համոզել իշխանությանը՝ մասամբ փոխել հոդվածի բովանդակությունը»,- ասել է նա։

Նրա խոսքերով, հոդվածի բովանդակության փոփոխության դեպքում դրա մեջ պետք է ներառվի գործողությունների այն հստակ ցուցակը, որոնք կարող են համարվել սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կոչ, ինչպես նաև պիտի թվարկվեն այդ կոչերի ծանր հետևանքները։

«Այդ հոդվածը վերջին շրջանում լայնածավալ կիրառություն ստացավ, և Հայաստանի շատ քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվում հենց այդ հոդվածով»,- ասաց նա։

Աղայանը հիշեցրեց, որ «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակեպության ղեկավար Ժիրայի Սեֆիլյանին և կազմակերպության ակտիվիստներ Վարդան Մալխասյանին և Վահան Արոնյանին հենց պետական իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու մեղադրանքով են ձերբակալել։

Հենց այդ հոդվածն է, նրա պնդմամբ, շարժման ակտիվիստների նկատմամբ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացել, որոնք հետագայում դատապարտվեցին  տարբեր ժամկետներով ազատազրկման։--0—