Հայաստանի երեք գորսմայստերներ իրավունք են ստացել մասնակցելու շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի մրցախաղին
16.08.2007,
12:37
Հայաստանի երեք գորսմայստերներ իրավունք են ստացել մասնակցելու շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի մրցախաղին
Հայաստանի երեք գրոսմայստերներ արդեն իրավունք են ստացել մասնակցելու ՖԻԴԵ-ի վարկածով Շախմատի 2007 թ. աշխարհի մրցախաղին։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների նախնական ցուցակը, որոնք գավաթին մասնակացելու համար անցել են որակավորում, և այդ ցանկում են նաև օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը (ՖԻԴԵ-ի 2005 թ. գործող գավաթակիր), Վլադիմիր Հակոբյանը և Զավեն Անդրեասյանը (աշխարհի չեմպիոն՝ մինչև 20 տարեկանների շրջանում)։
ՖԻԴԵ-ի գավաթի մրցախաղը տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Խանտա-Մանսիյսկ քաղաքում (Ռուսաստան)։-0-