Փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ խեղդված մի տղամարդու մարմին

23.07.2007, 13:44
Փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ խեղդված մի տղամարդու մարմին

Փրկարարները հայտնաբերել են 35-ամյա մի տղամարդու մարմին. նա խեղդվել էր անցյալ երեքշաբթի՝ Տավուշի մարզի Գետիկ գետում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ փրկարարական ծառայությունից, խեղդվածի՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ Նորիկ Պետրոսյանի մարմինը ջրից դուրս է բերվել շաբաթ օրը և հանձնվել իրավապահ մարմիններին։ --0—