Երևանի դատարանը տուգանեց դպրոցում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ տված աշակերտուհու մորը

12.07.2007, 12:53
Երևանի դատարանը տուգանեց դպրոցում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ տված աշակերտուհու մորը

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. հուլիսի 11-ին մեղավոր ճանաչեց Երևանի բնակչուհի Իրինա Մկրտչյանին՝ մայրաքաղաքի թիվ 178 միջնակարգ դպրոցում իբր թե պատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգի համար։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, դատարանը հիմնավորված համարեց Մկտչյանին ներկայացված մեղադրանքն այն մասին, որ 2007թ. մայիսի 2-ին նա համոզել էր իր ծանոթ Էմմա Դերմեջյանին՝ զանգահարել 178-րդ դպրոցի տնօրեն Ն. Բալոյանի ծառայողական հեռախոսին և հայտնել դպրոցում իբր թե տեղադրված պայթուցիկ սարքի մասին։

Մկրտչյանի այս արարքի համար առիթ է հանդիսացել դժգոհությունը իր դուստր Էլենի ստացած ցածր գնահատականներից, քանի որ նրա ցածր առաջադիմությունը ինքը համարում է թիվ 178 դպրոցի տնօրենի և ուսուցիչների անարդար վերաբերմունքի արդյունք։

Քննության և դատական նիստերի ընթացքում Մկրտչյանը իրեն ամբողջովին մեղավոր ճանաչեց և խոստովանական ցուցմունքներ տվեց։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեղադրյալի խնամքի տակ անչափահաս երեխա կա, որը տառապում է սրտի հիվանդությունից, դատարանը Մկրտչյանին տուգանեց նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով (4 մլն. դրամ կամ մոտ 12 հազ. ԱՄՆ դոլար)։--0—