Թուրքիան պետք է համահավասար հարաբերություններ պահպանի ղարաբաղյան հիմնահարցի բոլոր կողմերի հետ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արեմենիա/. Թուրքիան համահավասար հարաբերություններ պետք է պահպանի ղարաբաղյան հիմնախնդրի բոլոր կողմերի՝ Հայասատանի, Ադրբեջանի, և Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև մյուս անդրկովկասյան հանրապետության՝ Վրաստանի հետ։
Նա նշեց, որ դա կնպաստի այդ երկրի դրական ներգրավմանը քաղաքական և տնտեսական գործընթացների մեջ։
«Իր վարքագծով Թուրքիան կնպաստի ինչպես խաղաղության պահպանմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցության հաստատմանը»,- նշեց նա։
Սակայն, Կիրակոսյանի խոսքերով, Թուրքիան այդ հարցում աջակցում է Ադրբեջանին։
«Տրամաբանությունն այն է, որ եթե Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, Հայաստանը տնտեսապես կզարգանա և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ավելի վճռականորեն կպաշտպանի այդ հանրապետության ինքնորոշման իրավունքը»,- ընգծեց նա, հավելելով, որ այդ դեպքում, Թուրքիայի կարծիքով, կբարդանա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի հետ շփումը։
Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։
Ներկայումս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վարվում են երկկողմ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդությամբ, առանց ԼՂՀ անմիջական մասնակցության։--0—