Արարատ Միրզոյանը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին Անթալիայում (ՎԻԴԵՈ)
12.04.2025,
15:54
Հայաստանի ու Ադրբեջան ԱԳ նախարարներն Անթալիայում քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թվականի ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։
Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։