Ալիևը զանգել է Պուտինին և քննարկել Ղարաբաղի հարցը

07.10.2020, 15:21
Ալիևը զանգել է Պուտինին և քննարկել Ղարաբաղի հարցը
Ալիևը զանգել է Պուտինին և քննարկել Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:

Загружается новость ... "Лево"

Պետության ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի առաջնորդի մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ալիևը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան առթիվ, մաղթել նրան նոր հաջողություններ հանուն ՌԴ զարգացման և բարգավաճման պետական գործունեության մեջ և քաջառողջություն:

«Պետության ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ պայմանավորված իրավիճակը»,- նշվում է հաղորդագրության մեջ:        

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-