420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ և միջազգային ահաբեկչության օջախ տարածաշրջանում. Մնացականյան

18:52
12 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ և տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ, երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշել է, որ Արցախի ժողովուրդը բախվում է գոյութենական սպառնալիքի հետ վերջն 30 տարիների ընթացքում:

Նրա խոսքով, այդ սպառնալիքը վատթարանում է երկու նոր բացական գործոններով պայմանավորված, որոնց թվում նա նշել է Թուրքիայի ուղիղ ներգրավումը և Սիրիայից և Լիբիայից օտարեկրյա ահաբեկիչների և զինյալների տեղափոխումը տարածաշրջան:
«Ահաբեկիչ զինյալները և կրոնական ծայրահեղականները լայնորեն օգտագործվում են Թուրքիայի կողմից ներկա թուրքական ղեկավարության շահերն առաջ տանելու և հարևան տարածաշրջանների վրա ազդեցությունը տարածելու համար»,- հայտնել է Մնացականյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի և Լիբիայի կողմից օտարեկրյա զինյալների տեղափոխումը արդեն ոչ միայն ապացուցվել է հայկական աղբյուրների կողմից, այլև ֆիքսվել և հնչեցվել համաշխարհային հանրության կողմից:

«Դիմելով թուրքամետ զինված ահաբեկիչների օգնությանը՝ Ադրբեջանն ինքնին դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման և միջազգային ահաբեկչության օջախ մեր տարածաշրջանում: Ահաբեկչական կազմակերպություններին կերակրելու և խրախուսելու և նրանց Հարավային Կովկաս միջանցքներով ապահովելու այս քաղաքականությունը հղի է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս ահաբեկչական գործունեության նոր բռնկմամբ», - նշել է Մնացականյանը:

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ հարցում Ռուսաստանի դերը չափազանց կարևոր է:

Նա մեկ անգամ ևս շեշտել է մի քանի օր առաջ ձեռք բերված համատեղ հայտարարության կարևորությունը ՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ակտիվ դերի և միջամտության համար: Նա նշել է նաև Ռուսաստանի արտգործնախարարի ակտիվ աշխատանքը և ներգրավվածությունը: Համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր էր ընդհանուր հայտարարի գալ, որը նպատակ ունի դադարեցնել ռազմական գործողությունները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ դերակատարությանը, ապա նրա խոսքով, դա այժմ արտահայտվում է տարածաշրջանում ահաբեկիչների զնյալների առկայությամբ և Ադրբեջանին ակտիվ ռազմական աջակցությամբ, ինչը ոչ մի կերպ չի կարող ողջունվել:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը